28.06.2020|
13:50
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված եկեղեցին»։ Գիտնական Սեդաթ ՈՒլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա։